Ինչպես վերականգնել օրգանիզմը տոներից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Ամանորից հետո շատ դժվար է վերադառնալ նորմալ ռիթմին, ինչպես նաեւ նախկին կազմվածքին: Սակայն կան քայլեր, որոնք կօգնեն վերադառնալ նախկին ռեժիմին:

Ֆիզիկական ակտիվություն

Իհարկե, առաջին եւ կարեւոր նախապայմաններից մեկը ֆիզիկական ակտիվությունն է, որպեսզի արյան շրջանառությունը կարգավորվի եւ արագանա նյութափոխանակությունը:

Առանց ջրի հնարավոր չէ

Շատ հեղուկ օգտագործելը կարևոր նախապայմաններից մեկն է: Պետք է շատ հեղուկ օգտագործել, որը սպիրտ չի պարունակում: Կարող եք նաեւ հանգստացնող թեյեր խմել:

Ուտել եւս պետք է

Որքան էլ տարօրինակ հնչի, պետք չէ տանջեք ինքներդ ձեզ ու հրաժարվեք սննդից: Պետք է ճիշտ սնվել, պարզապես սնունդը չպետք է լինի դժվարամարս կամ յուղուտ: Միանշանակ ընդունելի է բանջարեղենը, ապուրները, մրգերը:

Լոգանքներ

Շատ կարևոր են ջրային բուժումները, ինչպիսին, օրինակ, լոգանքն է: Սակայն լոգանք ընդունել շատ տաք ջրով եւս խորհուրդ չի տրվում: Ավելի լավ է դա անել հանգստացնող թուրմերով:




Լրահոս