Ի՞նչ է սպասվում. «Լուսավոր Հայաստան»-ը պլանավորել է քաղաքական տարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական տարին կարելի է համարել բացված: Նախօրեին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստ է անցկացրել եւ անվանել՝«Տարին սկսեցինք ռազմավարական նոր պլանավորումներով»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության նիստի ժամանակ պատգամավորները պլանավորել են քաղաքական տարին, քննարկել առաջիկա նախաձեռնությունները եւ մշակել նոր ռազմավարություն: Սակայն հետաքրքիր է, որ ընդդիմադիր խմբակցությունը դեռեւս չի շտապում բացահայտելիր ծրագրերը՝ ըստ էության անակնկալ պատրաստելով նաեւ գործող իշխանությունների համար: Եվ հետաքրքիր է, որ խորհրդարանական խմբակցությունից միայն նրանք են դեռեւս հավաքվել եւ քննարկում անցկացրել: Տեղի ունեցած նիստի եւ առաջիկա ներքաղաքական իրադարձությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ:

-Պարո՛ն Գորգիսյան, ի՞նչ է որոշվել խմբակցության նիստի ժամանակ: Ինչպե՞ս է «Լուսավոր Հայաստան»-ը սկսում 2020 թվականը:

-Հիմնականում քննարկել ենքմեր կատարած աշխատանքը, գնահատել ենք այն, քննարկել ենք բաղթողումները, թե ինչի վրա պետք է ավելի շատ շեշտադրում անել: Այսպես ասած, աշխատանքային առաջնահերթություններն ենք որոշել:

-Արդեն հստակեցրե՞լ եք՝ ինչի վրա եք շեշտը դնելու:

-Չեմ կարծում, թե այդ ամենը հրապարակման համար անհրաժեշտ է: Դրանք ներքին քննարկումներ են: Ժամանակը կգա, կտեսնեք:

-Իսկ«Լուսավոր Հայաստան» խմբակցության աշխատելաոճում փոփոխություն սպասվո՞ւմ է:

-Այդ հարցը չենք քննարկել, սակայն չեմ կարծում, թե կլինի:Մենք գործել ենք գաղափարների, մոտեցումների շրջանակներում, եւ ցանկացած գործողություն եղել է հիմնավորված փաստերով:Որեւէ կտրուկ փոփոխությունմեր աշխատաոճում թերեւսչի սպասվում:

-Եթե ամփոփել եք նաեւ 2019 թվականի գործունեությունը, բացթողումներ արձանագրե՞լ եք խմբակցության աշխատանքում:

-Այո, եղել են: Կային որոշ բացթողումներ, առանց դրա չիլինում: Որոշակի բացթողումներ եւ խնդիրներ լինում են, բայց այդ ամենը գնահատել ենք, եւ կարեւոր է եղել, որ այդ ամենը քննարկվի, եւ, ըստ այդմ, ճիշտ որոշումներ կայացվեն:

-Իսկ դա ամբո՞ղջ խմբակցության թերացումն եք համարում, թե՞կոնկրետ որեւէ անձի:

-Դա մեր ներքին քննարկման խնդիրն է, կարծում եմ: Յուրաքանչյուր կուսակցության կամ ուժի գործունեություն չի կարող լինել անթերի: Պետք է պարզապես հետո քննարկել, գնահատել թերացումները, հաջորդ քայլերն անելիս ավելի կատարելագործել:

-Քանի որ շուտով սկսվում են Ազգային ժողովի նիստերը, ինչպիսի՞ քաղաքական տարի եք կանխատեսում: Նախորդ տարի ականատես եղանք նիստերի ընթացքում լարվածության, երբ քաղաքական ուժերը, շատ հարցեր թողած, միմյանց հետ էին վիճում, անցյալ հիշեցնում: Ի՞նչ եք կարծում, մթնոլորտ կփոխվի՞:

-Այդ հարցում մեզչեն կարող մեղադրել, այդ սլաքները մեզ ուղղված չեն:Մեր գործունեության այս մեկ տարվա ընթացքում մենք զբաղվել ենք կարեւորագույն խնդիրները բարձրաձայնելով, երբեքչենք գնացել քաղաքական պոպուլիզմի եւ երբեքչենքշեղվել, որքան էլ մեզ փորձել են շեղել երկրորդային եւ երրորդային հարցերով, մենք զբաղվել ենք հասարակությանը իսկապես հուզող իրական խնդիրներով: Երբեքչենքտրվել կեղծ օրակարգի:

-Այսինքն՝ կարծում եք՝ շատ անգամ կեղծ օրակարգ է եղել եւ փորձ է արվել շեղե՞լ:

-Ցավոք սրտի, այո: Քաղաքական դաշտում հաճախ են նման բաներ լինում, եւ հաճախ երկրորդային հարցերն են բերվում առաջին պլան, եւ իրական խնդիրները մնում են երկրորդական պլանում: Բայց կարծում եմ, որմեր գործունեությանը հետեւողներըտեսել են, որմենք երբեքչենքտրվել պահի ազդեցությանը եւ միշտ զբաղվել ենք այն հարցերով, որը կարեւոր է:

-Իսկ այդ կեղծ օրակարգը իշխանությա՞ն կողմից է դրվել, եւ կարծում եք՝ խորհրդարանում մթնոլորտ փոխված կլինի՞:

-Ոչ միայն իշխանության: Եթե համեմատենք նախորդ տարվա հունվարի կամ փետրվարի հետ, ապա, այո, բայց գլոբալ,վերջին մի քանի ամիսների հետ համեմատած, չեմ կարծում:

-Տարեվերջին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ձգտելու են հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դուք դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:

-Չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա: Քաղաքական անցուդարձից դուրս մնացած ուժերն, իհարկե,իրենց վրա ուշադրություն գրավելու համար կարող են այդպիսի օրակարգեր առաջ բերել: Բայց ես չեմ տեսնում որեւէ օբյեկտիվ պատճառ հիմա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս