ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի ոչ սթափ վարորդ է եղել Ամանորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ն ուժեղացված ծառայություն են իրականացրել ՀՀ մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 183 մեքենա, որոնցից 171-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, 11-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ մի տրանսպորտային միջոցի վրա, առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 4 մեքենա։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 271 մեքենա։ 244-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 21, թաղանթապատված դիմապակիով` 3 տրանսպաորտային միջոց։ 9 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։




Լրահոս