Ինչու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը միակողմանի լուծեց ընկերության հետ պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը որոշել է միակողմանի ամբողջությամբ լուծել «Դամկար» ընկերության հետ անցած տարվա դեկտեմբերի 10-ին կնքած պայմանագիրը: Ի դեպ, պայմանագրի շրջանակներում ընկերությունը ժամանակացույցով պետք է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 20-ը մատակարարեր թվով 100 սեղան, որոնք, սակայն, չեն մատակարարվել:

Իսկ գնորդը, այս դեպքում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իրավունք ունի պայմանագիրը միակողմանի լուծել, եթե մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք, կամ խախտվել են ապրանքի մատակարարման ժամկետները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որոշել է հունվարի 16-ից միակողմանի ամբողջությամբ լուծել պայմանագիրը: Սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ «Դամկար» ընկերությունը, որպես տույժ, պարտավոր է պետական բյուջե վճարել 450 հազար դրամ գումար:




Լրահոս