ArmLur.am-ի հաղորդման հիման վրա հարուցվեց քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հունվարի 9-ին, 16:00-ի սահմաններում  խափանվել էր «ArmLur.am»լրատվական կայքի աշխատանքը՝ սերվերի վրա կիբերհարձակման (DDoS)-ի պատճառով:

Իսկ կիբերհարձակման նպատակը, ըստ ինտերնետային ինֆորմացիայի, մեկն է եղել, որպեսզի հնարավոր չլինի նյութեր տեղադրել կայքում եւ տարածել դրանք:

Եվ ահա, ArmLur.am-ը դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ դեպքին ընթացք տալու եւ հանգամանքները պարզելու ակնկալիքով: Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ մեր հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Իսկ 253-րդ հոդվածը սահմանում է.

«Համակարգչային սաբոտաժը

«Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը) կամ ոչ պիտանի վիճակի բերելը, համակարգչային սարքավորումները շարքից դուրս բերելը կամ համակարգիչը, համակարգչային համակարգը, ցանցը կամ մեքենայական կրիչները վնասելը (նենգադուլը)` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Երեկ եւս ժամեր շարունակ կայքի աշխատանքը կրկին խափանվել էր՝ DDoS հարձակման պատճառով:




Լրահոս