Հունվարի 29-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Ուսանողի տուն» նախաձեռնության համահիմնադիրներ Մհեր Մկրտչյանի և Ծովինար Սարգսյանի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում Մհեր Մկրտչյանը և Ծովինար Սարգսյանը կներկայացնեն «Ուսանողի տուն» նախաձեռնության մոտեցումների և ծրագրերի մասին:

Մտահղացման հեղինակները «Ուսանողի տունը» նախանշում են որպես մի հարթակ, որը կթեթևացնի մարզից եկած ուսանողի մի քանի խնդիր միաժամանակ. կապված ուսման վարձի, աշխատանք գտնելու, հասակակիցների հետ շփման, ժամանցի հետ: «Ուսանողի տուն» նախաձեռնության հիմնական նպատակն է մարզերից Երևան եկած շնորհալի ուսանողների համար ոչ ֆորմալ կրթության և բնակության պայմանների ստեղծումը, մայրաքաղաքում նրանց կենցաղային և բնակարանային խնդիրները թեթևացումը: Նախատեսվում է ծրագրում ներգրավել այն ուսանողներին, որոնք ուսումնառությունից հետո վերադառնալու են ծննդավայր:

***

Հունվարի 29, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի մամուլի ասուլիսը «Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ» թեմայով:

***

Հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:

ԹԵՄԱ՝ Լոռու մարզում խոզերի մասսայական անկման հնարավոր պատճառները. Հայաստանում կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների իրավիճակը. ռիսկերն ու հետևանքները:




Լրահոս