«Անհեթեթ մեկնաբանություն». Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենը հաստիք է կրճատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին լուրեր են հասել այն մասին, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանն  աշխատանքից ազատել է հիմնադրամի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ  Սուսաննա Աբրահամյանին: Օդում կախված լուրերի համաձայն՝ այս որոշումը եղել է առանց հիմքերի:

ArmLur.am-ի հետ զրույցում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մամուլի պատասխանատու Սուսաննա Աբրահամյանը հայտնեց, որ ավելի քան 10 տարի աշխատել է հեռուստատեսության կամ լրատվության ոլորտում:

«Հիմնադրամի տնօրենի փոփոխությունից հետո նման որոշում կայացվեց: Կարծում եմ՝ դա կադրային կամ կառուցվածքային փոփոխության հետևանք էր, սակայն, ի զարմանս ինձ, առաջինը կրճատվեց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետի հաստիքը: Երբ ես հարց բարձրացրեցի, թե աշխատանքից ազատման որոշման հիմքը որն է, հիմնադրամի տնօրենն ասաց, որ այդ որոշումներն օդում պտտվում են:

Ղեկավարի անլրջությունն ի՞նչ սահմաններ պետք է ունենա, որ օդում պտտվող լուրերի համաձայն՝ որոշում է կայացնում, կրճատել մամուլի պատասխանատուի հաստիքը: Իհարկե, տնօրենն ասաց, որ սա ոչ թե իր անձնական որոշումն է, այլ հոգաբարձուների խորհուրդի որոշման արդյունքում է կայացվել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Սուսաննա Աբրահամյանի կարծիքով իր՝ աշխատանքից ազատման պատճառը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի որոշումն է եղել:

Խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանի հետ, ով ասաց, որ հիմնադրամում տեղի ունեցող հաստիքների կրճատման պատճառով է Սուսաննա Աբրահամյանը աշխատանքից ազատվել:

«Հոգաբարձուների խորհուրդի որոշմամբ հասարակայնության հետ կապերի վարչության պետի հաստիքը հանվել է հաստիքացուցակից, պատճառը՝ հիմնադրամի վերակառուցման և վերդասավորման արդյունքում է եղել: Այդ աշխատանքը վերաբաշխվել է ծրագրավորողների և համակարգողների վրա»,- նշեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս