ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 16-ին կայցելեն Լեռնային Ղարաբաղ:Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Համանախագահները կհանդիպեն ԼՂՀ նախագահին, հանդիպմանը կմասնակցի նաեւ արտգործնախարարը: Դավիթ Բաբայանը հաջողություն կամ անհաջողություն չորակեց համանախագահների սպասվելիք այցը Լեռնային Ղարաբաղ: Ըստ նրա` Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ համանախագահները Ղարաբաղ չէին մեկնել իսկապես վատ եղանակի պատճառով. «Եկե՛ք չքաղաքականացնենք, քաղաքական նպատակներ այդտեղ չեն եղել»,-հավաստիացրեց Բաբայանը: Հիշեցնենք, որ մինչ այդ` մարտի 14-ին, համանախագահները այցելել են Բաքու:
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ