Անձամբ վարչապետին եմ ասել՝ տնտեսական հեղափոխություն Հայաստանում գոյություն չունի. Վարդան Բոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7.8% տնտեսական աճ ապահովելու ոչ մի նախադրյալ մեր իրականության մեջ չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձրացմանը, նշեց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջանը:

Հիշենք՝ վարչապետը, մասնավորապես, գրել էր. «Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից:

Դրա համար բոլոր նախադրյալները առկա են: Իսկ 2019 թվականի տնտեսական արդյունքները գնահատում եմ փայլուն»:

«Վարչապետի հայտարարած 9.8% ցուցանիշին հասնելու համար հարկավոր են ներդրումային ծրագրեր, որը ոչ թե պետք է կետային բնույթ կրի, այլ պետք է լինի տնտեսության ամենատարբերվող ուղղություններին վերաբերող արդիական ծրագիր»,- նշեց Վարդան Բոստանջյանը:

Նրա գնահատմամբ՝ տնտեսական հեղափոխություն Հայաստանում գոյություն չունի:

«Ես դրա մասին անձամբ վարչապետին եմ ասել, տնտեսական հեղափոխություն մեր տարածքում բացառված է, քանի որ մենք տնտեսության կառուցվածքում ունենք ոչ արդիական ու արդյունավետ կառուցվածք»,-ընդգեծ մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս