ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դեպի ԵԱՏՄ եւ այլ երկրներ բուսական ծագման մթերք արտահանելու համար:
Վարդգես Իսահակյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքըպետք է լինի փաթեթավորման նյութի` արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որըպետք է պարունակի հետեւյալ տեղեկատվությունը՝
ծագման երկիրը, ապրանքի անվանումը, արտադրողի անվանումը եւ հասցեն (իրավաբանական եւ գործունեության),արտահանողի անվանումը եւ հասցեն, ստացողի անվանումը եւ հասցեն, պահման ժամկետը, ջերմաստիճանը:
Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետեւյալ փաստաթղթերը՝
1. արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր. արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի եւ ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
2. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը-CMR
3. ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման եւ (կամ) տնօրինման իրավունքը,
4. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման եւ մակնշման պահանջների ապահովման եւ կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
5. խմբաքանակի առեւտրային փաստաթղթերից որեւէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «ТоварыЕвразийскогоэкономическогосоюза»՝ հաստատվածհայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,
6. ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրիկողմից ներկայացված պահանջի:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ այլ երկրներ արտահանելիս ներմուծող երկրի պահանջի դեպքում անհրաժեշտ է ունենալ նաեւ արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: