ՁԵՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵՔՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունից հանգել է եզրակացության, որ իրականում իշխանությունը ժողովրդին, բռնությունից բացի, ոչինչ չունի առաջարկելու: ՀԱԿ համակարգողն էլ հանրահավաքի բոլոր պոտենցիալ մասնակիցներին հորդորել է կարգապահություն դրսեւորել, անվերապահորեն հետեւել կազմակերպիչների կոչերին։ Միաժամանակ կոչ է արվում ոստիկանությանը` հրաժարվել ագրեսիվ պահվածքից եւ սադրանքներից: Համոզմունք է հայտնվել, որ մարտի 17-ը կնշանավորվի ժողովրդավարության եւ սահմանադրական ազատությունների հաստատման նոր փուլով։ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԵրեկ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ-ում դեղերի պետական գրանցման նպատակով կատարվող փորձաքննության առավելագույն տեւողությունը 180 օր է, բացառությամբ ԵՄ երկրներից որեւէ մեկում կամ ԱՄՆ-ում ու Ճապոնիայում գրանցված դեղերի, որոնց փորձաքննությունն իրականացվում է պարզեցված կարգով` եթե ներմուծողը տրամադրում է միջազգային սերտիֆիկատ: Մասնագետները անհանգստացած են այս փոփոխություններով, քանի որ քիչ չեն այն դեպքերը, երբ երկրում արձանագրվել են ճանաչված ֆիրմաների, անգամ ՀՀ-ում գրանցված դեղերի կեղծված սերտիֆիկատներով շրջանառություն: Այս պարագայում հսկողությունը թուլացնելով` մեր երկրի շուկան գնում է դեպի դեղաահաբեկչության ռիսկերով լի հեռանկար:Ավելի վտանգավոր է դեղերի փաթեթավորմանը վերաբերող փոփոխությունը, որը ենթադրվում է` կայացվել է դեղերի շուկայում գերիշխող դիրք ունեցողների համար, որպեսզի կարողանան եղած ժամկետանց ու չվաճառված դեղերը վաճառել` փաթեթավորումը փոխելով: ԼՈԽ ԼԱՎ ՉԻ-2Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ ասել է, որ կա օրենք, որն արգելում է բացօթյա առեւտուրը եւ առաջարկել. «Փոխե՛ք էդ օրենքը, թեման կփակվի»: Նա նաեւ մանկապարտեզների խնդրին է անդրադարձել` դրանք դարձնելով անվճար:ՀՈՎԻԿԸ ԵՎ ԼՈՐԴԵՐԸ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մեծ Բրիտանիայում հանդիպում է լորդերի հետ: ԲՈՂՈՔՈՒՄ ԷԻՆ Երեկ, 12 տարվա ազատազրկման դատապարտված, ազատամարտիկ, «Երկրապահ» միության փոխգնդապետ Գեւորգ Հայրապետյանի մարտական ընկերները բողոքի ցույց էին կազմակերպել նախագահի նստավայրի մոտ: Նրանք պահանջում էին ազատ արձակել իրենց մարտական ընկերոջը: Նրանց պնդմամբ` մեղադրանքը հորինված է, եւ մեղադրող կողմը այլ նկատառումներ է ունեցել: Ազատամարտիկը մեղադրվում է Ադրբեջանի հատուկ ծառայություններին ՀՀ միջազգային հեղինակությունը վարկաբեկող տեղեկություններ փոխանցելու մեջ: Ակցիային մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ