ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը վերաբացվեց նոր ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածքում՝ ք. Բերդ, Մաշտոցի փողոց 26/6 հասցեում:
«Բերդ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական տրամադրության ներքո, իսկ ժապավենը կտրեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության անդամ՝ Բուրաստան Մովսիսյանը ու Բերդ համայնքի համայնքապետ՝ Հարություն Մանուչարյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի լիովին նոր և ժամանակակից «Բերդ» մասնաճյուղը հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել շուրջօրյա ինքնասպասարկման գոտիից, որտեղ տեղադրված են cash-in բանկոմատ ու վճարային տերմինալ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան համալրել և կանխիկացնել իրենց բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել պրոդուկտների և ծառայությունների ողջ շարքից՝
դրամական փոխանցումների իրականացում
հաշվիների համալրում
ավանդային ու վարկային պրոդուկտների ձևակերպում
կոմունալ վճարումների կատարում
բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն:
Մասնաճյուղի աշխատանքի ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ 09:15-17:00:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: