Ազգային ժողովում ոչ ոք չլսեց Արայիկ Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ավարտվեց Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ին մեկնարկած հերթական նստաշրջանը: Այս օրակարգում ընդգրկված էր 14 հարց, եւ պատգամավորները կարողացան արագ ավարտել դրանց քննարկումը՝ երեկ երեկոյան կազմակերպելով նաեւ հարցերի քվեարկությունները:

Երեկ 113 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով անցավ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել էին երեք խմբակցություններից մեկական պատգամավոր՝ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Հարություն Բաբայանը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս նախագծին դեմ էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարոթյունյանը ու կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին: Սակայն ամբողջ խորհրդարանը միահամուռ չլսեց նախարարին՝ կողմ քվեարկելով:

Քվեարկությանը չեն մասնակցել միայն իմքայլականներ Թագուհի Ղազարյանն ու Մաթեւոս Ասատրյանը:




Լրահոս