Նոր կարգ․ Հայաստանից դուրս հաճախականությունները կստուգվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որոշել է պայքարել ստվերային տնտեսության դեմ. այս տարվա մարտի 1-ից կփոխվեն Հայաստանում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող ապրանքների առեւտրային չափաքանակները:

Տեղեկացնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ԵՏՀ 107-րդ որոշումը փոխվեց ԵՏՀ-ի 91-րդ որոշմամբ, եւ 50 կգ սահմանաչափը նվազեց՝ դառնալով 25 կգ: Սակայն սրան զուգահեռ գործում է նաեւ ՀՀ կառավարության Ն 865 որոշումը, որն, ի դեպ, մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել:

Մեծ փոփոխության ենթարկվել է 2018 թվականի օգոստոսին, ինչի արդյունքում հանրահայտ «25 կիլոգրամանոցները» դարձան 50 կգ, որը, սակայն, պարզվում է, ընդհանուր շուկայի վրա ունեցել է բացասական ազդեցություն: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝մեր քաղաքացիները փորձել են ուղեկցվող բեռների անվան տակ ներմուծելիրենց բիզնեսի համար նախատեսված ապրանքներ:

«Շատ դեպքերում նույնիսկ շատ տնտեսվարողներ իրենց ապրանքները ներմուծման ժամանակ Հայաստանի մինչեւ մաքսային սահմանը հատելը ֆիզիկական անձանց ուղղորդել են, որպեսզի նրանք 50 կիլոգրամներով այդ ամբողջ ապրանքը ներմուծենորպեսուղեկցող բեռ»,- կառավարության երեկվա նիստին այս մասին հայտարարեց Դավիթ Անանյանը: Ըստ ՊԵԿ-ի՝ սա ներքին շուկայի համար մեծ ցնցումներ է առաջացրել:

Այսինքն՝ այս ամենի հետեւանքովտուժել են բարեխիղճ տնտեսվարողները, որոնք կատարում ենիրենց հարկային ու մաքսային պարտավորությունները: «Մենք նպատակ ունենք, որպեսզի ԵԱՏՄ եւ ներպետական իրավակարգավորումներով մաքսային սահմանը հատող ապրանքները թե՛ մաքսատուրքի, թե՛ ավելացված արժեքի հարկի գանձման համար ունենան միեւնույն իրավակարգավորումները՝ սահմանված ԵՏՄ եւ ներպետական օրենսդրությամբ»,- նկատեց Անանյանը:

Կհիշեք՝ նման խնդիր առաջացավ դեռեւս 2015 թվականին, երբ թիրախում հայտնվեցին Վրաստանից մանդարին ներմուծողները. մինչեւ 2015 թվականը մեկ անձը կարողանում էր առանց մաքսազերծման Վրաստանից Հայաստան բերել, օրինակ, 50 կիլոգրամ մանդարին եւ այն չմաքսազերծել,սակայն 2015-ին մաքսատան աշխատակիցները նրանցից պահանջում էին յուրաքանչյուր 1 կիլոգրամ մանդարինի դիմաց վճարել 100 դրամ մաքսազերծման գումար: Այս պահանջը խիստ զայրացրել էր հիմնականում Տավուշի մարզի սահմանամերձ գոյւղերի բնակիչներին, որոնք ներկրված մանդարինի հաշվին էին կարողանում իրենց ընտանիքը պահել:

Պարզվում է՝ այս տարվա մարտի 1-ից ցանկում ոչ միայն մանդարինն է, այլեւ միսը, բնական մեղրը, թռչնի ձուն, անգամ մանկական տակդիրները, սուրճնու թեյը: Բայց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հույսունի, որ այս փոփոխությունների հիմնական նպատակը՝ ստվերային տնտեսության դեմ պայքարը, կունենա իր դրական պտուղները:

Օրինակ՝մսի սննդային ենթամթերքների մասով սահմանված է 30 կգ, բայց այն նվազելու է՝ դառնալով 25 կգ, որովհետեւ ԵՏՀ 107-րդ որոշմամբ՝ առավելագույնը 25 կգ է: Ձկների, խեցգետնանմանների, ջրային այլ անողնաշավորների համար սահմանված 30 կգ-ըկիջնի՝ դառնալով 25 կգ: Կաթնամթերքի, թռչնի ձվի, բնական մեղրի համար կսահմանվի 25 կգ: Օրինակ՝սուրճի, թեյի համար սահմանված է 15 կիլոգրամ, բայց կսահմանվի 10 կգ: Նշենք, որթռչնիձու հնարավոր կլինի առանց մաքսազերծելու բերելոչ ԵԱՏՄ անդամ երկրներից 150 հատ, շաքար եւ հրուշակեղեն՝ 10 կգ, ծամոն՝ 1 կգ, կակաո՝ 10 կգ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքը 18 տարին լրացած անձըկարող է ՀՀ ներմուծել միայն 5 լիտրի չափով: Ի դեպ, բենզին եւ դիզելային վառելիք հնարավոր է ներմուծել միայն 10 լիտր, պարարտանյութ՝ 25 կգ: Նշենք նաեւ, որոչ ԵԱՏՄ անդամ երկրներից հնարավոր է ՀՀ բերել 5 հատ օծանելիք:

Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ ՊԵԿ-ը հանձն է առել նաեւ անձի հաճախականությունները ստուգելու գործընթացը: «Մենք նախորդ տարի կառավարության որոշմամբ սահմանեցինք նաեւ այնպիսի իրավական նորմ, որովոր պետական եկամուտների կոմիտեի նախագահին իրավասություն տրվեց գաղտնի պրոֆիլներ սահմանել,ըստորի՝ բիզնեսի շրջանակներում մենքունենք այդպիսի հանձնառություն մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը. կարծում եմ, որ մարտ, ապրիլ ամիսներին դա իրականացրած կլինենք,պետք է կարգավորենք հաճախականությունների հարցը: Այսինքն՝ այսօրվա դրությամբ անձը սահմանափակում չունի…

Մենք սահմանելու ենք անձի նկատմամբ ամսվա ընթացքում հաճախականությունների քանակ եւ իրականացնելու ենք հսկողություն: Կարծում եմ՝ այդ դեպքում մենք կունենանք արդյունավետ մաքսային, սահմանային հսկողություն»,- ներկայացրեց Դավիթ Անանյանը: Ասել է թե՝ՊԵԿ-ըստուգելու է, թե անձը քանի անգամ է ամսվա մեջ Հայաստանից գնումոչ ԵԱՏՄ անդամ երկիր եւ ինչ նպատակով: Ինչպես հայտնի է,մեր հայրենակիցների մեծ մասը տեւական ժամանակ է՝ նախընտրում են Վրաստանից եւ Իրանից տարբեր տեսակի ապրանքներ բերել ՀՀ ու վաճառել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս