ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունների նոր որոշումը. վեթթինգը «վերակենդանացնում են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ՝ նշելով. «Վեթթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որըինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետեւմեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել, եւ որոշել են փետրվարի 25-ին խորհրդարանական լսումներ կազմակերպել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են Սահմանադրական դատարանի «հարցերը լուծելուն» զուգահեռ «վիրահատական միջամտության» ենթարկել նաեւ դատական համակարգն ամբողջությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս հաճախ են այս թեմայի շուրջ իշխանությունները քննարկումներ ունենումու հանգել են այն եզրակացության, որ պետք է դատական համակարգը ենթակել վեթթինգի:

Նշենք, որ մայիսին վարչապետն իր ելույթումնշել էր նաեւ, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա՝ դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել,սակայն այն այդպես էլ վերջնական տեսքի չբերվեց, քանի որ իշխանությունները կարծում էին, որ դատավորների հարցերը կարելի է լուծելսահմանդրական բարեփոխումների միջոցով, ինչըկնպաստեր նաեւ դատական համակարգի առողջացմանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ երկար քննարկումներից հետո իմքայլականները կրկին եկել են այն եզրակացության, որպետք է վերադառնալ առաջին ծրագրին.պետք է լինի վեթթինգ:

Մենք տեղեկացանք, որ խորհրդարանական լսումները նախագահելու է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, եւ արդեն որոշում կա բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրելու խորհրդարան՝ քննարկում ունենալու համար: Բայց թե այս անգամ նշված հանձնաժողովին կհաջողվի ինչ-որ արդյունք ունենալ, դժվար է ասել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս