Հենց այս լուրը լսեցինք, բնական հարց առաջացավ. ո՞վ է ծեծել մեր գործընկեր Գագիկ Շամշյանին: Բարեբախտաբար, որեւէ մեկը չի ծեծել: Նա մի քանի օր գրիպով հիվանդ է եղել ու բարձր ջերմությամբ շարունակել է ցուրտ եղանակին լուսանկարներ անել: Երեկ նա իրեն շատ վատ է զգացել եւ դիմել է շտապօգնության: Այժմ Շամշյանը «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում է եւ ասաց, որ արդեն իր վիճակի տարբերությունը զգում է: Այսօր պարզ կլինի, թե նրան երբ կտեղափոխեն պալատ:
ՇԱՄՇՅԱՆԸ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ