ԶՈւ-ն օգնություն է խնդրել. փակ հանդիպումն ու պատգամավորների տարակուսած հայացքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Ազգային ժողովի պատգամավորների եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հանդիպումն անցել է խիստ լարված եւ ծանր: Նրան ԱԺ էին հրավիրել երկու` Պաշտպանության եւ Մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովները:

Բանն այն, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ներկայացրել է բանակում մահացած զինվորների դեպքերը, իսկ երբ պատգամավորները բարձրացրել են պատասխանատուների հարցը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կատարվածը իրենց բացթողումը չի համարել, ինչը պատգամավորների մոտխիստ զարմանքի տեղիք է տվել, եւ վերջիններսնիստերի դահլիճում սկսել են տարակուսած միմյանց նայել: Բանակում կատարված ողբերգական դեպքերի շուրջ քննարկումների եւ սպասվող ազատումների խմորը դեռ շատ ջուր կուզի:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ խորհրդակցության էր հրավիրել Դավիթ Տոնոյանին, որիցհետոՊՆ-ումկսկսվի ազատումների շարք. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոններին հրաժեշտ կտան ՌՈպետ Արթուր Բաղդասարյանը, ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ Ալիկ Ալեքսանյանը եւ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, սակայն ՊՆ-ն եւ ՊԲ-ն դեռ լուռ են մնում:

Վերադառնալով երեկ կայացած նիստին՝ նկատենք, որորոշում էր կայացվել` նիստը լինելու էր փակ: Ավելին, մեզ հայտնի դարձավ՝ երբ ԳՇ պետը գնացել է ԱԺ, եւ 334-րդ սենյակում որոշվել է սկսել նիստը, պատգամավորները նախ ստուգել են, թե ովքեր են դահլիճում բացի պատգամավորներից ներկա, եւ տեսել են, որ եղել են անգամ պատգամավորների օգնականները: Նիստը նախագահողները պատգամավորների օգնականներին հորդորել են, որ լքեն նիստերի դահլիճը: Օգնականներից շատերը առարկել են՝ ասելով, թե անգամ փակ նիստերի ժամանակ իրենք մասնակցում են, եւ որեւէ խնդիր մինչ այդ չի եղել, սակայն առարկությունը չի անցել, եւ պատգամավորների օգնականերին դուրս են հրավիրել, որից հետո փակ նիստը մեկնարկել է:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԳՇ պետը ներկաներին խնդրել է, որ այն, ինչ հայտնելու է, գաղտնիք է, եւ հանուն երկրի անվտանգության՝ այդ մասին որեւէ տեղ չպետք է խոսեն, բայց, մեծ հաշվով,որեւէ նոր միտք չի հայտնել, որը կարող էր վնասել երկրի անվտանգությանը:

Բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով անվտանգության խնդիրը՝ պատգամավորների հետ դռնփակ նիստից կհրապարակենք որոշ մանրամասներ: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատգամավորներին հիմնականում հետաքրքրել է, թե ով պետք է պատասխան տա բանակում միմյանց հաջորդող դեպքերի համար, ինչու քայլեր չեն արվում՝ այդ դեպքերը կանխելու ուղղությամբ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով ինքնասպանության դեպքերին, հարց է ուղղել ԳՇ պետ Արտակ Դավթյանին, թե ինչ է արվում, որպեսզի բանակում ինքնասպանության դեպքերը կանխեն, ինչու Զինված ուժերըկոնկրետ քայլերի չի գնում զինվորների օրը հագեցած դարձնելու ուղղությամբ, նրանց զբաղվածության հարցը լուծելու համար, ինչը, ըստ էության, զինվորներին զերծ կպահի շրջապատ ընկնելուց, իրենց զբաղվածությունը այլ տեղ լրացնելուց, միմյանց հետ թեմաներ գտնելուց ու «ռազբորկաներ» սարքելուց:

Ասել է թե՝ Սերգեյ Բագրատյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին բացատրել է՝ եթե զինվորների օրը զբաղված ու հագեցած լինի, ապա նրանք այլ թեմաների մեջ չեն ընկնի: Ի պատասխան՝Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, դիմելով պատգամավորներին, ասել է, որ օգնեն իրենց, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան, որ իրենքկարողանան այդ բացը լրացնել:

Բավականին խիստ եւ կտրուկ հարց է բարձրացրել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով բանակում քրեական ենթամշակույթին, թե ինչ է անում ԳՇ-ն այս դրսեւորումները բանակից արմատախիլ անելու համար: Ի պատասխան՝ Արտակ Դավթյանը նշել է, որ հրամկազմի, սպաների կրթական մակարդակը պետք է բարձրացնեն այդ արատավոր բարքերը բանակից արմատախիլ անելու համար, քանի որիրենք բանակում ունեն շատ մեծ խնդիր սպաների հարցում, որոնքպետք է զինվորներին իրենց շուրջը հավաքեն, նրանց օրինակ ծառայեն, մինչդեռ այլ պատկեր կա. շատ դեպքերում սպան է զինվորներին ենթարկվում, իսկ դա գալիս է նրանից, որ սպաները պատրաստված չեն:

Արման Բաբաջանյանը կրկինխիստ եւ կոնկրետ բարձրացրել է Զինված ուժերի պատասխանատվության, նրանց անգործության հարցը, ինչը ԳՇ պետը չի ընդունել՝ առաջ բերելով մահվան դեպքերը, թե որնինչպես է եղել, եւ իրենք որեւէ մեկի համար մեղավոր չեն:

Ի դեպ, երեկ Արման Բաբաջանյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման մասին գրառում էր կատարել. «Առանց քննարկման մասրամասները ներկայացնելու ցավով պետք է արձանագրեմ, որ չափազանց հիասթաված եմ ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպումից։ Դրա պատճառն այն է, որ Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչն իր անմիջական մեղավորությունն ու պատասխանատվությունը չի համարում վերջին շաբաթներին բանակում տեղիունեցող սահմռկեցուցիչ դեպքերը։

Մեղավորության ոչ մի զգացում, սեփական աշխատանքի թերացման ոչ մի գիտակցում։ Ահա, այս տպավորությունը թողեց Արտակ Դավթյանի հետ հանդիպումը»։

Շարունակելով փակ հանդիպման թեման՝ ընդգծենք, որ պատգամավորները հարցեր են ուղղել ինքնասպան եղած զինվորների դեպքով, եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պատգամավորներին է ներկայացրել զինվորների մահվան դեպքից մանրամասներ, որոնք «Ժողովուրդ» օրաթերթը, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չի հրապարակում:

Պատգամավորները ԳՇ պետին հարցրել են նաեւ հրաժարականների մասին՝ արդյոք ճիշտ է, որ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը եւս հրաժարական են տվել: Ի պատասխան՝ ԶՈւ պետը ասել է, որ նրանք պաշտոնից ազատվել են:

Լրագրողների հետ զրույցում, սակայն, անդրադառնալով վերոնշյալ պաշտոնյաների ազատման հարցին՝ ընդամենը հաստատեց, որ առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն: Անդրադառնալով Արցախի պաշտպանության նախարարի հրաժարականի մասին տեղեկությանը, լրագրողներին հայտնեց, որ դա իր իրավասության խնդիրը չէ, Արցախի նախագահի ու նախարարի խնդիրն է:

Հավելենք, որ փակ հանդիպումը սկսվեց ժամը 11-ին եւ ավարտվեց ժամը 13:30-ի սահմաններում՝ խորը հիասթափության արձանագրմամբ:

Քնար Մանուկյան




Լրահոս