Երեկ մենք հրապարակել էինք, որ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում չի բացառվում, որ որպես մեղադրյալներ ներգրավվեն ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Այս առնչությամբ լռում են ինչպես պաշտոնական աղբյուրները, այնպես էլ պատգամավորների գործընկերները` գոնե օրվա առաջին կեսի դրությամբ: «Այն կադրերում, որ տարածվել են համացանցում եւ մոնտաժված չեն, հստակ երեւում է, թե ոստիկանությունն ինչպես է օրենքներ խախտում, եւ մի քանի քաղաքացիով մենք ընդամենը պաշտպանվում էինք: Որեւէ հայհոյանք, վիրավորանք, ինչ-որ գործողություններ իհարկե չեն եղել, եւ այդ ամենը որոշ լրատվամիջոցների ու որոշ ոստիկանների հորինածն է»,-երեկ ասաց Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ նույն Արմեն Մարտիրոսյանը 2008 թվականի մարտի մեկին իր թիկունքով փրկեց ոստիկանին սադրիչի դանակից, իսկ այսօր նրան ոստիկանները սադրիչ են որակում:Իսկ Զարուհի Փոստանջյանն այդ կապակցությամբ ասաց. «Եթե դուխ ունեն, թող անեն: Սրա հայերեն համարժեքը ո՞նց է հնչում, չգիտեմ էլ»:
ԴՈՒԽ ՉՈՒՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ