ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանի փայլուն խաղը նպաստեց «Ռոմայի» խոշոր հաշվով հաղթանակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Ռոմա -«Լեչե» հանդիպումը: Խաղն ավարտվեց հռոմեացիների 4:0 հաշվով հաղթանակով: Տանտերերի կազմում փայլեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Արդեն 13-րդ րոպեին մեր ֆուտբոլիստի փոխանցումից հետո աչքի ընկավ թուրք ֆուտբոլիստ Չենգիզ Ունդերը, իսկ 37-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ անձամբ Մխիթարյանը: «Ռոմայի» կազմում 69-րդ րոպեին խաղի հաշիվը եռապատկեց Էդին Ջեկոն, իսկ հանդիպման վերջնական հաշիվը 80-րդ րոպեին ամրագրեց Ալեքսանդր Կոլարովը: Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 42 միավոր եւ հաստատվեց 5-րդ հորիզոնականում: «Լեչեն» 25 միավորով 16-րդն է :

Էդմոն Մարտիրոսյան

 




Լրահոս