Կինս դժգոհում է այն բանից, որ քիչ եմ խոսում. Գևորգ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ Գեւորգ Մարտիրոսյանն է: Նա պատմել է իր աշխատանքի, ընտանիքի, երեխաների մասին, անկեղծացել է մի շարք հարցերի շուրջ: Գեւորգը խոստովանել է, որիր կյանքը նման է դետեկտիվ-մելոդրամայի:

-Գեւո՛րգ, ի՞նչ փոխեցՁեր կյանքում հայտնի լինելը: Դրանից հետո ինչպիսի՞ն դարձաք:

-Ես աստիճանաբար եմձեռք բերել հայտնիություն,դա աշխատանքի արդյունք է եղել, ուստի միանգամից չեմ հայտնվել էկրաններին,երեւի թե այդ պատճառով էլ նույնն եմ մնացել, իմ ներսում բան չի փոխվել, բայց, անշուշտ, հաճելի է, երբ մարդիկ մոտենում են, ճանաչում են, ջերմ խոսքեր են ասում, ցանկանում են լուսանկարվել:

-Մանուկ հասակում եղել եք ծնողների վստահելի տղա՞ն, որըպետք կատարեր ամենապատասխանատու գործերը, թե՞ չարաճճի, երես առած երեխա:

-Երկուսն էլ: Դպրոցում, օրինակ, չարաճճի էի, չէիսովորում, բայց նաեւ ուսուցիչներիսիրելին էի,իսկծնողներս վստահում էին ինձ ամեն հարցում:

-Եթե մեկ օրով կին դառնայիք, ի՞նչ կանեիք, ինչպե՞ս կօգտագործեիք այդ հնարավորությունը:

-Չեմ կարող պատասխանել, չէի էլ ուզի նման իրավիճակում հայտնվել:

-Եթե մեկ շաբաթ ազատ ժամանակ «օդից ընկներ», ի՞նչ կանեիք, ինչպե՞ս կտնօրինեիք այն:

-Ընտանիքիս հետ քաղաքից դուրս կգայի, կփախչեի Երեւանի աղմուկից: Աշխատանքս առանց այն էլ աղմկոտ է…

-Ձեր կյանքն ավելի շատ նման է դետեկտիվի՞, մելոդրամայի՞, թե՞ ֆանտաստիկ ֆիլմի:

-Դետեկտիվ-մելոդրամայի: Բոլոր ժանրերը միախառնված են (ծիծաղում է):

-Ո՞ր տեսակի մարդկանց եք սովորաբար չեզոքացնում Ձեր շրջապատից:

-Կեղծավոր մարդկանց, որոնց այսօր, ցավոք, շատ հաճախ եմ հանդիպում:

-Պատահականությունների հավատու՞մ եք, թե՞ այն համոզմանն եք, որ պատահական ոչինչ չի լինում:

-Ինձ թվում է՝ պատահականություններ չեն լինում, ամեն բան նախասահմանված է:

-Ամենահիանալի բանը, որ երբեւէ Ձեզ հետտեղի է ունեցել:

-Երեխաներիս ծնունդը: Դրանից լավ բան չի կարող լինել:

-Ի՞նչ հատկություններ եք ժառանգել ծնողներից:

-Մարդ լինելը:

-Ո՞րն է Ձեր հաջողության բանաձեւը:

-Չեմ կորցնում տեսակս, չեմ մոռանում՝ ով եմ եղել, մնում եմ ինքս ինձ հավատարիմ, բայց ամեն օր ձգտում եմ ավելի լավը լինել եւ շարժվել առաջ:

-Երեք իր, առանց որոնց կյանք չունեք:

-Բջջային հեռախոսը, միկրոֆոնը եւ, որ ամենավատն է, ծխախոտը: Շատ վնասակար սովորություններից եմ հրաժարվել, միայն ծխելուցչեմ հրաժարվել:

-Ձեզ՝ որպես տղամարդու, գոհացնելը հե՞շտ է: Անձնական կյանքում բծախնդի՞ր եք:

-Ես առանձնապես մանրախնդիր չեմ, հարմարվող եմ:

-Շարունակե՛ք միտքը. «Իմ կինը միշտ դժգոհում է այն բանից, որ…»

-Քիչ եմխոսում եւ շատ եմ քնում:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն մարդկանց, որոնք ամեն բան ասում են երեսին:

-Լավ եմ վերաբերվում եւ բարձր եմ գնահատում նրանց այդ հատկությունը: Երբեմն մարդկանց ավելի ձեռնտու է լռելը, եւ եթե նրանք, այնուամենայնիվ, նախընտրում են խոսել, դա միայն գովելի է:

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ 30 տարի անց:

-Սպիտակած, թոռնիկներիս շրջապատում, ինձ թվում է՝ լավ պապիկ կլինեմ: Երեխաների, առհասարակ, շատ եմ սիրում, բա թոռներիս ո՜նց կսիրեմ…

-Ո՞վ է Ձեր սիրելի հայ հեղինակը:

-Պարույր Սեւակն է իմ սրտին մոտ:

-Ձեր երգացանկից ամենասիրելի երգը:

-Օրինակ՝ «Դու մի լա», «Սրտիցս արյուն է կաթում» երգերս կարող եմ մեքենայիս մեջլսել, դրանք շատ են հոգեհարազատ ինձ:

-Այն հայրիկներից եք, որոնքիրենց երեխաների մասին ամեն մանրուք գիտե՞ն, թե՞ կարող եք նույնիսկ չիմանալ, թե նրանք որ դասարանում են սովորում:

-Երկու երեխա ունեմ եւ նրանց մասին ամեն ինչ էլ գիտեմ:

-Ծնողական ժողովների գնու՞մ եք:

-Վայ, չէ, բայց պետք է գնալ…

-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Բոլոր հարցերն էլ լավն էին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս