Օպերլիազորը՝ մեղադրյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքացի Վահրամ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության մարզային բաժնի օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ի պաշտոնե պարտավոր լինելովմիջոցներ ձեռնարկել ապօրինի, ինչպես նաեւ օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերման եւ բացահայտման ուղղությամբ, իրականացրել է եկամուտները թաքցնող, հարկային պարտավորությունների կատարումից խուսափող կամ հարկային պարտավորությունների ոլորտում այլ հակաիրավական գործունեություն, որի արդյունքում իրավախախտման վերաբերյալ փաստը չի արձանագրվել, Սպարտակ Սիմոնյանը պատասխանատվության չի ենթարկվել, օգտվելով Վահրամ Սարգսյանի թույլտվությունից՝ առանց հարկեր վճարելու արդյունահանել եւ քարի արտադրամասերին իրացրել է 17 500 000 ՀՀ դրամ արժողությամբ շուրջ 700 մ/3 ծավալի քար, ինչով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:




Լրահոս