Կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներից վերջին երկուսը:
Անգլիական «Մանչեստեր Սիթին» դրսում 1:2 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Տանտերերից 60-րդ րոպեին հաշիվը բացեց Իսկոն, սակայն մանչեստերցիները կարողացան աչքի ընկնել 2 անգամ ու պատասխան խաղից առաջ ստանալ զգալի առավելություն: Պեպ Գվարդիոլայի թիմից իրենց անունները լուսատախտակին վառեցին Գաբրիել Ժեժուսը (78‘) եւ Կեւին Դե Բրույնեն(83‘,11մ):
Օրվա մյուս խաղում «Օլիմպիկ Լիոնը» ընդունել էր Թուրինի «Յուվենտուսին»: Առաջին խաղում Ռուդի Գարսիայի տղաները խաղացին շատ կարգապահ ֆուտբոլ եւ հաղթեցին նվազագույն հաշվով: Միակ գոլը ֆրանսիական ակումբից հեղինակեց Լուկաս Տուսարը 31-րդ րոպեին:
Պատասխան խաղերը կկայանան մարտի 17-ին:
Էդմոն Մարտիրոսյան