ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. Ինչ իրավիճակ է երևանյան դեղատներում. դիմակների փնտրտուքը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում այսօր դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են: Եվ բավական չէ՝ դեղատներում դիմակներ չկան, լինելու պարագայում էլ գներն աստղաբաշխական են. դրանք թանկացել են հինգ, նույնիսկ վեց անգամ: Դիմակները, որոնք նախկինում հնարավոր էր ձեռք բերել 30 դրամով, այժմ արդեն 150-300 դրամ արժեն։

Սա էլ բավական չէ, ArmLur.am-ի տեղեկություններով, անհայտ անձինք, օգտվելով Հայաստանում ստեղծված իրավիճակից զանգահարում են տարբեր դեղատներ և դիմակներ առաջարկում 1000 դրամով:  Եվ ահա այդ ահազանգերի հետքերով ArmLur.am -ն այսօր այցելել է Երեւանում գործող մի քանի դեղատներ, փորձել պարզել՝ արդյոք մասնավոր անձանց կողմից նման առաջարկներ եղել են, թե ոչ եւ ինչու չեն կարողանում դիմակ պատվիրել: Եվ իսկապես, արդյունքում պարզվեց, որ երեւանյան դեղատներում դիմակներ չկան, պահեստներն էլ դատարկ են:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս