Աղմկահարույց նախագծեր կլինեն. թեժ քննարկումներ՝ խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 3-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Եվ այդ օրերին խորհրդարանում թեժ քննարկումներ են լինելու, քանի որ օրակարգում ընդգրկված էին ինչպես վեթինգի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը, այնպես էլ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը։

Սակայն մեկ այլ աղմկահարույց նախագիծ եւս օրակարգում կլինի. խոսքը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի մասին է: Եվ ուշագրավ է, որ նախագահ Արմեն Սարգսյանը այս նախագիծը անգամ չէր ստորագրել եւ ուղարկել էր ՍԴ՝ սահմանադրականության հարցը ուսումնասիրելու։

Եվ միայն նախագահի մոտ չէ, որ մտահոգություններ են առկա. այդ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո նման քննադատություններ եւ մտավախություններ էին դրսեւորվել նախ ընդդիմադիր պատգամավորների, քաղաքացիական հասարակության կողմից: Թե ինչ քննարկում կունենա այն խորհրդարանում, դեռ վաղ է ասել:




Լրահոս