«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Արարատին». Բարձրագույն խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Ավանի ակադեմիայում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Արարատ»-«Արարատ – Արմենիա» հանդիպումը։

Խաղն ավարտվեց հյուրերի 3։0 հաշվով հաղթանակով։ Վարդան Մինասյանի տղաներից իր հաշվին դուբլ ձեւակերպեց թիմի նորեկ Յուսուֆ Օտուբանջոն (7՛,17՛), մեկ անգամ էլ աչքի ընկավ Արմեն Համբարձումյանը(35՛)։ Այս հաղթանակից հետո «Արարատ – Արմենիան» վաստակեց 30 միավոր եւ այժմ առաջին հորիզոնականն է կիսում «Ալաշկերտի» հետ։ «Արարատը» 5-րդն է 27 միավորով 5-րդն է։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս