«Ուրարտուն» հաղթեց «Լոռիին»․ Բարձրագույն խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի վերջին հանդիպումը։ «Ուրարտուն» սեփական դաշտում 2։0 հաշվով պարտության մատնեց Վանաձորի «Լոռիին»։ «Ուրարտուի» կազմում խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց Եվգենի Կոբզարը, իսկ 45-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Իգոր Պադերինը։ Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 23 միավոր եւ մնաց 8-րդ տեղում, իսկ «Լոռին» 28 միավորով 4-րդն է։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս