«Լուսակերտի թռչնաֆաբրիկան դեկտեմբերին ձվի գինը չի բարձրացրել: Գնի բարձրացման հեղինակները միջնորդներն են ու խանութները»:Խաչիկ Մանուկյան 7or.amՄնում էր «Լուսակերտի» տիրոջ մեջքի հետեւից թեւեր երեւային: Խեղճ Խաչիկ Մանուկյանը օր ու գիշեր նստած մտածում է շարքային քաղաքացիների մասին, այդ «սրիկա միջնորդներն» էլ ականջալուր չեն լինում պատգամավոր գործարարի հորդորներին: Ո՞վ կհավատա Մանուկյանի այս խոսքերին: Նույնիսկ եփած հավի ծիծաղը կգար: Ուրեմն, արտադրողներին ձեռնտու չէր հավկիթի թանկ գինը, միայն միջնորդների՞ն էր ձեռնտու: Եւ բացի այդ, եթե Խաչիկ Մանուկյանը տեղյակ էր, որ միջնորդներն են խանութներ տանելիս հավկիթների գինը բարձրացրել, ինչո՞ւ համապատասխան քայլեր չէր ձեռնարկում: Ի վերջո, պատահական մարդ չէ նա, ամբողջ երկրի խորհրդարանի ներկայացուցիչ է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ