
COVID-19 կորոնավիրուսը շարունակում է տերորի ենթարկել ֆուտբոլային Եվրոպան: Բրիտանական The Telegraph-ը տեղեկացնում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի բոլոր ֆուտբոլիստները վարակի թեստ են անցել, որոնց պատասխանը պարզ կդառնա վաղը: Ըստ աղբյուրի այդ թիմի 3 ֆուտբոլիստների մոտ նկատվել են վիրուսի ախտանշաններ: Եթե կասկածները հաստատվեն, Անգլիայի Պրեմիեր լիգան նույնպես կդադարեցվի:
Հիշեցնենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցվել են Ա Սերիայի եւ Լա Լիգայի առաջնությունները:
Էդմոն Մարտիրոսյան