ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Ահա նման գրություններ են արդեն փակցված մայրաքաղաքի դեղատներում. նույնիսկ հետգրություն կա, որտեղ տրված է հարցի պատասխանը։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման համար:
Սիրանույշ Մինասյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մինասյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ որդեգրման պետական գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է՝
1) որդեգրողների /որդեգրողի/ կամ նրանց կողմից լիազորված անձի գրավոր դիմումը (դիմումի ձեւանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից).
2) որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը,
3) որդեգրողների /որդեգրողի/ անձը հաստատող փաստաթղթերը,
4) որդեգրողների ամուսնության վկայականը
5) որդեգրվողի ծննդյան վկայականը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը՝ որդեգրողների եւ նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին:

 

 

 

ՀԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում ակցիզային հարկը ի՞նչ ժամկետում պետք է վճարվի:
Տարոն Մնացականյան (45 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հացին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասով ակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ եւ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ):
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը, որը որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կամ ապրանքների քանակը՝ արտահայտված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով:




Լրահոս