Armenian text to speach

«Մանչեստեր Սիթին» կարծում է, որ չի կորցնի իր աստղերին, եթե նույնիսկ Չ/Լ-ում որակազրկումը մնա ուժի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Անգլիական «Մանչեստեր Սիթին» կարծում է, որ թիմի առաջատարները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չեն լքի թիմը եւ կշարունակեն պահպանել մանչեստերյան ակումբի գույները նույնիսկ այն դեպքում, եթե ՈՒԵՖԱ-ն որոշում կայացնի «Սիթիի» որակազրկումը Չեմպիոնների լիգայում պահել ուժի մեջ:
Ըստ Mirror-ի` «Քաղքայինների» ղեկավարությանը վստահություն է ներշնչել թիմի աստղերի հնչեցրած խոսքերը ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումից հետո, ինչն էլ ստիպում է հավատալ, որ նրանք կշարունակեն խաղալ «Մանչեստեր Սիթիի» մարզաշպիկով նաեւ հաջորդ մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն որոշում էր կայացրել հաջորդ 2 մրցաշրջաններում մանչեստերյան ակումբին զրկել եվրագավաթներին մասնակցությունից` ֆինանսական ֆեյր-փլոյի կանոնները խախտելու համար:
«Սիթին» արդեն բողոքարկել է այս որոշումը, սակայն այն ամենայն հավանականությամբ չի քննվի մինչեւ օգոստոս` COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս