ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոուրինյոն Գվարդիոլայի նկատմամբ տարավ 6-րդ հաղթանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի «Տոտենհեմ» – «Մանչեստեր Սիթի» հանդիպումը: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով`2:0: Ժոզե Մոուրինիեյի թիմից մեկական անգամ աչքի ընկան Սթիվեն Բերգվեյնը (63‘) եւ Հին Մին Սոնը(71‘):

Այս հաղթանակից հետո լոնդոնցիները վաստակեցին 37 միավոր եւ բարձրացան մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: «Քաղաքայինները» 51 միավորով 2-րդն են: Մանչեստերի երկնագույն հատվածը ներկայացնող թիմը առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում մի ամբողջ 22 միավոր:

Հավելենք, որ այս հանդիպումը առանձնահատուկ էր ոչ միայն երկու գրանդ ակումբների բախմամբ, այլ նաեւ նրանց մարզիչների` Ժոզե Մոուրինիոյի եւ Պեպ Գվարդիոլայի: Սա «վաղեմի ընկերների» 23-րդ հանդիպումն էր եւ Մոուրինիոյի 6-րդ հաղթանակը:
«Մանչեստեր Սիթիի» բոսսը «Յուրահատուկի» թիմերին հաղթել է 10-ը անգամ եւս 7 առճակատում էլ խաղաղ ելք է ունեցել: Վերջին անգամ Մոուրինիոյի թիմը Պեպ Գվարդիոլայի թիմին հաղթել էր 2018 թվականի նոյեմբերին: Այդ ժամանակ Ժոզեն դեռ «Յունայթդում» էր, որտեղ մանչեստրյան դերբիի շրջանակներում հյուրընկալվելիս հաղթեց «Մանչեստեր Սիթիին» 3:2 հաշվով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս