Վան Դեյկ թե՞ Վիդիչ, կընտրեմ Վիդիչին, բայց վան Դեյկը այս պահին աշխարհի լավագույն պաշտպանն է․ Ռիո Ֆերդինանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը համեմատել է իր նախկին թիմակից Նեմանյա Վիդիչին եւ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին.

«Վան Դեյկ թե՞ Վիդիչ: Լավ հարց է: Ես կընտրեմ Վիդիչին, քանի որ նա է եղել իմ թիմակիցը: Նա փակում էր իմ թիկունքը, ահա եւ վերջ: Ինձ սխալ մի հասկացեք, բայց ես  հավանում եմ վան Դեյկին: Ինձ դուր է գալիս նրա խաղը: Այս պահին նա աշխարհի լավագույն պաշտպանն է, դա այդպես է: Ես կցանկանայի տեսնել վան Դեյկի խաղը մեր ժամանակներում: Այ դա հետաքրքիր կլիներ: Համենայնդեպս Վիրջիլ վան Դեյկը բարձրակարգ մակարդակի խաղացող է»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Metro-ն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս