ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոուրինյոն անցել է կամավորական աշխատանքի` կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անցել է կամավորական աշխատանքի եւ օգնություն բաժանել տարեց մարդկանց` COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, բրիտանական Age UK կազմակերպության անդամոնը, որոնց շարքերում է եղել նաեւ Մոուրինյոն, դեղորայք եւ սննդամթերք են բաժանել Լոնդոնի Էնֆիլդ թաղամասի( «Տոտենհեմի» մարզաբազայից քիչ հեռու) տարեց բնակիչներին:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 6,5 հազարի, իսկ մահացություններինը` 335-ի:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս