Մոուրինյոյի պաշտոնանկությունը 2007 թվականին «Չելսիի» ֆուտբոլիստների մեղքով էր. Միխայել Բալակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը խոսել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի 2007 թվականիի սեպտեմբերին «Ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին եւ նշել, որ դա թիմի ֆուտբոլիատների մեղքով էր.«Ես բավականաչափ փորձ ունեմ, որ ամեն ինչ հասկանամ:

Երբ թիմը չի հաղթում` մարզիչը առաջին մարդն է, ում պետք է փոխել: Մոուրինյոյի համար դա 4-րդ մրցաշրջանն էր «Չելսիի» ղեկին: Եթե տեսնենք մարզիչների ակումբները գլխավորելու միջին ժամանակները, ապա դա վատ ցուցանիշ չէր:

Մոուրինյոն աշխատում էր ավելի քան ինտենսից եւ գուցե դա է պատճառը, որ ինչ-որ մի պահ նա դադարեց աշխատել: Դա բոլորի մեղավորությունն էր, ֆուտբոլիատների մեղավորությունը: Մենք չենք զղջացել դրա համար, ուղղակի պոտք է նայել առաջ: Ես դեռ լավ հարաբերություններ եմ պահպանում Ժոզեի հետ եւ կարող եմ ասել, որ կան քիչ ֆուտբոլիստներ, ովքեր վատ կարտահայտվեն նրա հասցեին»,- Բալակի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն լոնդոնյան ակումբը գլխավորել է 2 անգամ ` 2004-ից 2007 թվականներին եւ 2013-ից 2015 թվականներին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս