Դե Բրույնեն կտեղափոխվի իսպանական գրանդ, եթե ՈՒԵՖԱ-ն ուժի մեջ պահի «Սիթիի» որակազրկումը Չ/Լ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Սիթիի» բելգիացի ֆուտբոլիստ Կեւին դե Բրույնեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Ինչպես տեղեկացնում է Sport/Foot-ը` բելգիացին Իսպանիայի մայրքաղաքը ներկայացնող թիմ կտեղափոխվի այն դեպքում , եթե ՈՒԵՖԱ-ն ուժի մեջ պահի «Մանչեստեր Սիթիի» երակազրկումը Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք, որ Անգլիայի գործող չեմպիոնները առաջիկա 2 տարիներին զրկված են մասնակցել եվրագավթներին` ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: «Մանչեստեր Սիթին» արդեն բողոքարկել է ՈՒԵՖԱ-ի որոշումը, որը, սակայն չի քննարկի մինչեւ օգոստոս` աշխարհում տարածված պանդեմիայի պատճառով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս