Ուկրաինան նաև դադարեցնում է իր տարածքից չարտերային թռիչքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի կառավարությունը երկիր ելքի և մուտքի նոր կանոններ է հրապարակել, որոնց համաձայն, մարտի 28-ի ժամը 00։00-ից, առայժմ մինչև ապրիլի 24-ն, դադարեցվում են նաև չարտերային թռիչքները։ Այս մասին սոցկայքի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝  հավելելով, որ ինչպես նշվել է մարտի 14-ին, կանոնավոր թռիչքները դադարեցվել են մարտի 17-ի ժամը 00։01-ից։

«Միևնույն ժամանակ առայժմ բաց է ցամաքային երթևեկությունը (միայն անձնական/մեքենայով և ոտքով) երկրի որոշ անցակետերով, որոնց ցանկի հղումը կարող եք գտնել կից նյութում։ Դրանք կգործեն ուկրաինացիների՝ երկիր վերադառնալու համար։ Ներառված են մուտք գործելու իրավունք ունեցողների մեջ երկրում բնակություն ունեցող օտարերկրացիները կամ Ուկրաինայի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներն, առայժմ պարզ չէ։

Ինչ վերաբերում է օտարերկրացիների ելքին այն պետությունների տարածք, որոնք դեռ ամբողջությամբ չեն փակել մուտքն (այս րոպեի դրությամբ դա միայն Բելառուսն է), ապա ուկրաինական կողմն առայժմ չի հստակեցրել մեխանիզմը։

Տեղեկատվությունն ստանալուն պես Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հանդես կգա լրացուցիչ պարզաբանումով»,- ասվում է գրառման մեջ։




Լրահոս