ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է՝ Արմեն Սարգսյանի դիմումի քննության օրը. ՍԴ-ի նոր որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ աղմկահարույց օրենքին վերաբերող դիմումը Սահմանադրական դատարանը ընդունել է քննության, եւ դատաքննությունը կսկսվի այս տարվա ապրիլի 28-ին: Նշենք, որ խոսքը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքում եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ԱԺ կողմից ընդունված օրենքներին, որոնք նախագահը չէր ստորագրել եւ արդեն փետրվարի 6-ին դիմել էր ՍԴ՝ սահմանադրականությունը պարզելու համար:

Հավելենք, որ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթն իրավապահներին հնարավորություն կտա ստանալ ոչ միայն այս կամ այն մեղադրյալների եւ կասկածյալների մասին բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլեւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալներ, բայց միայն դատարանի որոշմամբ ու գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ։ Այս դրույթների շուրջ մտահոգություններ ունեին նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները: Իսկ նախագահի աշխատակազմից ՍԴ ուղարկելու մասին որոշումը մեկնաբանվել էր այսպես. «Արմեն Սարգսյանի հետ հանդիպած անձինք մտահոգություն են հայտնել, որ այդ օրենքները կարող են բացասական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի եւ ներդրումային մթնոլորտի վրա, անվստահություն առաջացնել բանկային համակարգի նկատմամբ, հանգեցնել օտարերկրյա ներդրումների նվազեցմանը, դրամական միջոցների արտահոսքին եւ խոչընդոտել երկրի տնտեսական զարգացմանը»:

Հավելենք, որ հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, ՍԴ-ն որոշում է կայացրել այն քննել բանավոր ընթացակարգով, իսկ որպես պատասխանող կողմ է ներգրավվելու Ազգային ժողովը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս