Ինչպես է հաջողվել ստանալ 460 մլն դրամ․ նախագահի թեկնածուների բանավեճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում շարունակվում է նախագահի թեկնածուների բանավեճը։ Թեկնածու Սերգեյ Ամիրյանը Վահան Բադասյանից հետաքրքրվեց, թե նրան ինչպես է հաջողվել պետբյուջեից ստանալ 460 մլն դրամ՝ չհաշված գյուղտեխնիկան, ինչո՞ւ է նախագահի հետ սեղան նստել եւ հիշեցրել ավտոկայանի ցույցերը։

«Տվյալ հարցերը համարում եմ ուղղակի հերհյուրանք եւ պատճառաբանություն, որ ինքը հենց դրա համար է թեկնածությունը դրել, որ սեւացնի իրական ընդդիմադիրին, որ եղել է տասնյակ տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտում միակ ընդդիմադիրը, եւ ես նաեւ արդեն ասել եմ, որ 400 միլիոն վարկ եմ ստացել եւ արել եմ դարի շինարարությունը՝ ջրատար, որի ինքնարժեքը 900 միլիոն է, եւ երբ ես մասնակցել եմ Հայաստանի հեղափոխությանը, այդ ֆինանսավորումը կասեցվել է եւ մինչեւ հիմա կասեցված է։ 18 կմ ջրագծից կառուցված է ընդամենը 12-ը։ Ավտոկայանի ցույցերը ես եմ կազմակերպել, ես եկել, մասնակցել եմ, իմ վրա եմ վերցրել կազմակերպվածությունը եւ ժողովրդի պահանջը կատարել եմ հպարտորեն»,- հայտարարեց Վահան Բադասյանը։




Լրահոս