Ինչքան են նվազել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր տնտեսավարողների մոտ իրականացված վառելիքի մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները՝ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Համաձայն արձանագրված տվյալների՝ ռեգուլյար 92 տեսակի բենզինի գինը նվազել է 80-50 դրամով, պրեմիում 95 տեսակինը՝ 80-60 դրամով, սուպեր 98 տեսակինը՝ 40 դրամով: Դիտարկված ժամանակահատվածում արձանագրվել է նաև դիզելային վառելիքի գների նվազում՝ 20-40 դրամով:

 

 




Լրահոս