ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Անգլիայի Պրեմիեր լիգան չի վերադառնա նաեւ մայիսի սկզբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական Պրեմիեր լիգան, Անգլիական ֆուտբոլային լիգան, ինչպես նաեւ ֆուտբոլիստների եւ մարզիչների ասոցիացիաները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ,որտեղ անդրադարձել են մրցաշրջանի վերսկսման համար կարեւոր պայմաններին.

1. Հանդիպումները չեն վերսկսվի նաեւ մայիսի սկզբին։ Մրցաշրջանը կվերսկսվի միայն այն ժամանակ, երբ խաղալը անվտանգ կլինի:

2. COVID-19 պանդեմիայի տարածման պատճառով սեզոնի վերսկսման ամսաթիվը մշտապես քննարկվում է շահագրգիռ կողմերի կողմից:

3. ԱՊԼ-ն սերտորեն համագործակցում է Անգլիայի բոլոր պրոֆեսիոնալ ասոցիացիաների եւ ակումբների, ինչպես նաեւ կառավարության, պետական հաստատությունների եւ այլ կառույցների հետ ` ստեղծված իրավիճակում համատեղ լուծում գտնելու համար:

4. Բոլոր կողմերի ընդհանուր ծրագիրն է ՝ ավարտին հասցնել մրցաշրջանը: Դա վերաբերում է ոչ միայն Պրեմիեր լիգայի, Չեմպիոնշիփի եւ ավելի ցածր լիգաներին, այլեւ Անգլիայի գավաթի խաղարկությանը ։

5. Մրցաշրջանի վերսկսումը հնարավոր է միայն կառավարության եւ բժիշկների լիակատար աջակցությամբ ։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը», ով 2-դ տեղում հանգրվանած «Մանչեատեր Սիթիից» առաջ է անցել 25 միավորով: Եվրոպայում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարեցված են բոլոր ֆուտբոլային առաջնությունները` բացառությամբ Բելառուսի:

Էդմոն Մարտիրոայան




Լրահոս