ԵՐԵԽԱ ԵՆ ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեմի Մուրն ու Էշթոն Քաթչերը երազում են համատեղ երեխա ունենալու մասին: Նրանք արդեն 6 տարի է` միասին են ապրում, եւ երբեք չեն թաքցրել երեխա ունենալու իրենց ցանկությունը:  Նշենք, որ Դեմին արդեն ունի 3 մեծ աղջիկ իր նախկին ամուսնուց` Բրյուս Ուիլիսից, բայց նա շատ է ուզում երեխա պարգեւել նաեւ Քաթչերին: Նրանց չի անհանգստացնում նաեւ տարիքային տարբերությունը` Դեմին մեծ է Քաթչերից 15 տարով: Վերջին շրջանում Դեմին եւ Էշթոնը իրենց իսկական նորապսակների պես են պահում, միգուցե դրանով է պայմանավորված երեխա ունենալու այդքան մեծ ցանկությունը: Եթե Դեմիի մոտ չստացվի, ապա նրանք կորդեգրեն կամ էլ կդիմեն սուրոգաթ մոր օգնությանը, ինչպես արդեն արել են Նիկոլ Քիդմանը եւ Սառա Ջեսիկա Փարքերը:




Լրահոս