Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին անդրադարձել է իր իսպանական ակումբը լքելու մասին լուրերին: Արգենտինացին իր պաշտոնական էջում հրապարակել է TNT Sports-ի թողարկած լուրը իր հառանալու մասին եւ գրել.
«Լավ է, որ նրանց ոչ ոք չի հավատում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կարող է համալրել Միլանի «Ինտերի» կամ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» շարքերը:
Էդմոն Մարտիրոսյան