Մեսսին կարող է տեղափոխվել MLS կամ Չինաստան, բայց ոչ «Ինտեր». Ռիվալդո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն գնահատել է «կապտանռնագույնների» առաջատար եւ ավագ Լիոնել Մեսսիի ՝ Միլանի «Ինտեր» տեղափոխվելու հնարավորությունները։

«Կարծում եմ, որ նա Իսպանիայից հեռանալու պատճառ չունի, բայց, եթե անգամ դա տեղի ունենա, ապա Մեսսին կարող է տեղափոխվել Չինաստան կամ MLS, եւ դա միայն այն ժամանակ, երբ նա կդադարի այսքան կարեւոր լինել կատալոնական ակումբի համար: Կարծում եմ` նույնիսկ եթե «Ինտեր» տեղափոխությունը ֆինանսապես ավելի շահավետ լինի Լեոյի համար, նա չի համոզվի:
Իհարկե, «Ինտերը» եվրոպական մեծ ակումբ է, որը նախկինում հիանալի ֆուտբոլիստների հետ է պայմանագրեր կքնել ու կարողացել է նվաճել կարեւոր տիտղոսներ, բայց ես չեմ կարող պատկերացնել, որ «Բարսելոնան» բաց կթողնի Մեսսիին , քանի որ նա հիանալի մարզավիճակում է գտնվում»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Goal-ը ։

Հիշեցնենք, որ իտալական ակումբը ցանկանում է Մեսսիի հետ պայմանագիր կնքել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Լեոյի ծառայություններով է հետաքրքրված նաեւ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզը»` Մեսսիի հարազատ ակումբը:

«Ոսկե Գնդակի» 6-ակի դափնեկրի եւ կատալոնական ակումբի միջեւ գործող պայմանագիրը ավարտվում է 2021 թվականի հունիսին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս