
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները եւ տեղեկացնում, Արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:
2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում էր տվել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվար ղներին: Տեղեկացնում ենք նաեւ, որ հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում իրականացնում շուկայում է եւ արձագանքելու հնարավոր է իրավախախտման բոլոր դեպքերին: Իրավախախտում թույլ տված որեւէ տնտեսվարող չի խուսափելու պատասխանատվությունից:Որոշմանը կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում ՝ www.competition.am :