Ղազախստանում ավելի քան 200 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով. ՌԻԱ Նովոստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանում 200-ից ավելի բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով: Դա կազմում է ընդհանուր վարակվածների թվի 20,5 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ղազախստանի առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների անվտանգության որակի վերահսկման հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Բյուրաբեկովան:

«Բժիշկների շրջանում գրանցվել է վարակվածության 211 դեպք: Այն կազմում է ընդհանուր թվի 20.5 տոկոսը»,-նշել է նա: Բժշկական հաստատությունների աշխատակազմում վարակի դեպքեր գրանցվել են երկրի 13 շրջաններում, սակայն բարձր ցուցանիշ կա Նուր Սուլթանում, Ալմաթիում: Նշվում է, որ բժշկական անձնակազմը բավարար չափով ապահովված չէ անհատական պաշտպանիչ միջոցներով:

Ղազախստանում գրանցվել է վարակվածության 979 դեպք, որից 12-ը եղել է մահվան ելքով: Մարտի 16-ից երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ:




Լրահոս