ՀՀ 8 քաղաքացի Սուդանից վերադարձել է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի մայրաքաղաք Խարթումից Թբիլիսի տեղափոխել ՀՀ 8 քաղաքացու։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Այնուհետև դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանից Թբիլիսի ժամանած միկրոավտոբուսով ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, տեղափոխել Հայաստան։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և, այնուհետև, օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։




Լրահոս