Հայկ Եսայանի առաջարկի շուրջ բանակցությունները շարունակվում են․ ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ucom ընկերության 856 աշխատակից այս պահի դրությամբ արդեն ազատման դիմումներ են ներկայացրել: Այս մասին հայտնում են ընկերությունից։  Չնայած ներկայացված դիմումներին` Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը:
Այս պահին Եսայան եղբայրների ներկայացված առաջարկի շուրջ ընթանում են բանակցություններ։

Հիշեցնենք, որ մինչ այս արդեն նախկին տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել էր, որ նախ 22, ապա՝ 34 միլիարդ դրամով ցանկանում է գնել «Յուքոմի» 94 տոկոս բաժնետոմսերը: Սակայն ինչպես երևում է, ընկերության սեփականատերերը այս առաջարկին չեն արձագանքել։

Հավելենք, որ «Յուքոմ»-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրն ունի  11,9 տոկոս բաժնեմաս, նրանց ընտանիքից Սուրեն Խաչատրյանն ունի 24 տոկոս, մնացած բաժենմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։




Լրահոս