Ռեժիսորը հայտնում է Մշակույթի նախարարության նախկին պաշտոնյաների կողմից մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող յուրացումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիրը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԿԳՄՍ Նախարար Արայիկ Հարությունյանին, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին։ Նամակում մասնավորապես ասվում է․

Նախապատմություն
2015թ-ի օգոստոսին իմ հիմնադրած «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոն է ներկայացրել «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի Հայտը՝ ամբողջ բյուջեի (312մլն ՀՀ դրամ) 28,2%-ի չափով (88մլն ՀՀ դրամ) պետական աջակցություն ստանալու նպատակով։

2015թ-ի նոյեմբերին կինոկենտրոնի տնօրենը նամակով տեղեկացրել է, որ գեղարվեստական խորհուրդը հաստատել է Հայտը և կինոկենտրոնը 2016-2018թթ-ին կաջակցի կինոնախագծին։ Կինոկենտրոնը նախ առաջարկել է 88մլն ՀՀ դրամի մեկ ամբողջական Պայմանագիր, սակայն հետագայում, հղում անելով ՀՀ պետական բյուջեից տրվող գումարների գործընթացին, առաջարկել է կիսել գումարը ըստ աշխատանքների ժամանակացույցի և ամեն տարվա համար կնքել նոր Պայմանագիր։ 2016-17թթ-ին «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը, Հայկական «Շարմ Հոլդինգ», «Ապոթեոզ», Բուլղարական «Ժելֆիլմ», Գերմանական «Քլևեր պրոդաքշն» կինոընկերությունների մասնակցության շնորհիվ համալրել է ֆիլմի ամբողջ բյուջեն և սկսել է կինոնախագծի նկարահանումները։

Կինոկենտրոնը կինոընկերությանը փոխանցել է 2016թ-ին՝ 8մլն ՀՀ դրամ, 2017թ-ին՝ 15մլն ՀՀ դրամ, որից 5 մլն դրամը ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի պահանջով վերցվել է ֆիլմից, վերադարձնելու պայմանով, և ուղղվել է պետական այլ միջոցառման, սակայն չի վերադարձվել (այս փաստի կապակցությամբ ՀՀ քննչական մարմինների կողմից սթ․ մարտի 31-ին հարուցվել է թիվ 10105020 քրեական գործը, որի շրջանակներում ես ներգրավված եմ որպես տուժող)։ Չնայած վերոնշյալ խոչընդոտի, մեր ընկերությունը կարողացել է ներգրավել հավելյալ, հիմնականում վարկային միջոցներ, 2017թ-ի ֆիլմի արտադրության ժամանակացույցով նախատեսված նկարահանումներ իրականացնելու համար։

Parallels Filmproduction llc I Pushkin str 43, 2 I +374 91 207284 I [email protected] 2018թ-ին կինոկենտրոնի տնօրենի նորանշանակ ժ․պ․ Շուշանիկ Միրզախանյանը, հրաժարվելով կատարել նախկին գեղարվեստական խորհրդի որոշումը, առաջարկել է, կրկին Հայտ ներկայացնել իր կողմից ձևավորած նոր հանձնաժողովին, իսկ Նազենի Ղարիբյանի Հանձնաժողովը հրաժարվել է քննարկել այդ Հայտը, հղում անելով
կինոկենտրոնի նոր կանոնակարգին, անտեսելով, որ կինոկենտրոնի 2018թ-ի մարտ ամսին ընդունած կանոնակարգի վատթարացնող նորմը չի կարող հիմք հանդիսանալ 2015թ-ից սկսված ֆիլմի արտադրությունը կասեցնալու համար։

2019թ-ին, ի պատասխան կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության դեմ մեր դատական Հայցերի, կինոկենտրոնի տնօրենի ժպ․-ի կողմից գրված նամակի հիմքով մեր ընկերության դեմ հարուցվել է թիվ 10101319 քրեական գործը (որը սթ․ մարտի 31- ին կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով) և որին հղում անելով ՀՀ
մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը նամակ է ուղարկել ֆիլմի միջազգային ներդրողներին՝ մեր ընկերության հետ, մինչև քրեական գործի ավարտը, համագործակցությունը դադարեցնելու առաջարկով։

Խնդիր

2017 թ-ին «Տատիկիս վարսերը» ֆիլմի Համատեղ Արտադրության մի շարք, այդ թվում միջազգային պայմանագրերի համաձայն, կատարվել են ներդրումներ, որոնց արդյունքում նկարահանվել է ֆիլմի 44 րոպե տևողությամբ նյութ, որը մոնտաժվել և գունամշակման է ենթարկվել։ Նկարահնումները պետք է շարունակվեին և ավարտվեին 2018թ-ին, սակայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ժպ․ Շուշանիկ Միրզախանյանի և ՀՀ մշակույթի նախարարի ժպ․ Նազենի Ղարիբյանի գործողությունների արդյունքում, նկարահնումները դադարեցվել են։

«Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրության մեջ միջազգային պայմանագրերով նախատեսված շուրջ 180 մլն ՀՀ դրամի ներդրումները սառեցվել են, իսկ արդեն արված 62,4 մլն ՀՀ դրամի կատարված աշխատանքների արդյունքը՝ 44 րոպե նկարահանված նյութը, դարձել է ֆիլմում հետագա օգտագործման համար անհնարին՝ նկարահանված դեռահաս հերոսների տարիքի փոփոխության պատճառով։

Մեր ընկերությանը հասցվել է առավել խոշոր չափերի նյութական վնաս՝ կասեցվել է ֆիլմի արտադրությունը, սահմանափակվել է մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորությունը, վնասվել է մասնագիտական վարկը և հեղինակությունը։ Միայն գույքային, նյութական վնասների մասով կորուստները կազմել են՝

ՀՀ պետական բյուջեից՝ 23 միլիոն ՀՀ դրամ,
Պարալլելս Ֆիլմպրոդաքշն, Հայաստան՝ 7 միլիոն ՀՀ դրամ
ԺելՖիլմ, Բուլղարիա՝ 44 000 եվրո, կամ՝ 24,2 միլիոն ՀՀ դրամ
Քլևեր պրոդաքշն, Գերմանիա՝ 15 000 եվրո, կամ՝ 8,2 միլիոն ՀՀ դրամ։

Հաշվի առնելով «Տատիկիս վարսերը» կինոնախագծի հանդեպ միջազգային, մասնավորապես Եվրոպական կինոկառույցների ուշադրությունը և որպես միջազգային համատեղ արտադրության շուրջ քսան տարվա փորձառություն ունեցող ֆիլմարտադրության ոլորտի պրոֆեսիոնալ, վստահեցնում եմ ձեզ, որ «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների Parallels Filmproduction llc I Pushkin str 43, 2 I +374 91 207284 I [email protected] գործողությունները անուղղելի վնաս են հասցրել, ոչ միայն մեր ֆիլմին, այլ ՀՀ-ի, որպես կինոարտադրության մեջ վստահելի գործընկեր երկրի, վարկանիշին։

Մեր ընկերության դեմ գրված դիմումի հիմքով հարուցված և հանցակազմի բացակայության հիմքով կարճված քրեական գործի դեմ մեր կողմից ձեռնարկվող իրավական գործընթացների և ՀՀ դատարաններում մեր կողմից վարվող դատերի ընթացքից անկախ, ես ակնկալում եմ, որ «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի դեմ ՀՀ պետական երկու կառույցների ղեկավարների անօրինական գործողությունները կդառնան ձեր ղեկավարած կառույցների քննության առարկա։

Որպես ՀՀ քաղաքացի՝ ես և իմ միջազգային գործընկերները ակնկալում ենք ձեր գնահատականը՝ ՀՀ ում գործող անկախ կինոընկերության դեմ սանձազերձած այս անօրինական արշավի հանդեպ։

Ես ակնկալում եմ, որ ՀՀ պետական կառույցները, մասնավորապես ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետք է նամակով դիմի «Տատիկիս վարսերը» ֆիլմի միջազգային ներդրողներին, մեր ընկերության դեմ հարուցած քրեական գործը, որպես ցավալի սխալ ներկայացնելու և մեր ընկերության դեմ ՀՀ պետական կառույցների կողմից անօրինական գործողությունները հետագայում բացառելու բովանդակությամբ։

Հարկ եմ համարում հավելել, որ համարժեք արձագանքի բացակայության դեպքում այս գրառումը կհամլրվի փաստաթղթերով և քաղաքացիական հայցի տեսքով կներկայացվի դատարան՝ ձեր կառույցների կողմից ներկայացվածի վերաբերյալ տեղեկացված լինելու և պատշաճ վերաբերմունք չդրսևորելու մասին տեղեկությամբ։




Լրահոս