
Կատալոնական «Բարսելոնան» `չնայած կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ճգնաժամին, չի պատրաստվում հրաժարվել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին եւ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարին ձեռք բերելու մտքից,հաղորդում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը այդ տրանսֆերները իրականացնելու համար կօգգտագործի թիմի ֆուտբոլիստներին։ Նշվում է, որ բացի Մարտինեսի եւ Նեյմարի տրանսֆերներից, «Բարսելոնան» ցանկանում է պայմանագիր կնքել նաեւ մեկ աջ պաշտպանի, մեկ կենտրոնական պաշտպանի եւ մեկ կենտրոնական կիսապաշտպանի հետ։ «Բլաուգրանան» պատրաստ է այդ գործարքների մեջ ներառել իր բոլոր ֆուտբոլիստներին ՝ բացառությամբ թիմի ավագ Լեո Մեսսիի, հոլոնդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի, եւ գերմանացի դարպասապահ Մարկե-Անդրե տեր Շտեգենի։
Հիշեցնենք,որ ավելի վաղ ՖԻՖԱ-ն տեղեկացրել էր, որ ամառային տրանսֆերային պատուհանը կտեղափոխվի։ Ֆուտբոլային գերագույն մարմինը պատուհանի նոր ժամանակացույցի մասին լրացուցիչ կտեղեկացնի։
Էդմոն Մարտիրոսյան