Արա Խաչատրյանի գրանցումը հաստատվեց․ «Յուքոմը» նոր տնօրեն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունըԱրա Խաչատրյանին գրանցել է «Յուքոմ» ընկերության տնօրեն և վաղը նախատեսված լսումներն այլևս տեղի չեն ունենա: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը.

«Այսօր, երբ լսումներ հրավիրելու առաջարկն անող կողմը հրաժարվեց լսումներից, այսպես ասած գրանցման վարույթը խոչընդոտող հարց էլ չի եղել, գրանցումն իրականացվել է օրենքով սահմանված կարգով», – նշեց նա:

Դա եղավ այն բանից հետո, երբ «Յուքոմ»-ի  նախկին տնօրեն Հայկ Եսայանը հանդես եկավ  տեսաուղերձով՝ հայտնելով, որ ինքը վերջնականապես դադարեցնում է ընկերության կառավարումը և իր թիմով պատրաստվում է հիմնել նոր կապի օպերատոր՝ նոր «Յուքոմ»։

Նշենք, որ մինչ այս պետռեգիստրում երկու դիմում էր առկա՝ նախկին և ներկա տնօրենների կողմից, եւ վաղը պետք է լսումներ լինեին՝ նրանց լսելու համար, սակայն այլևս անհրաժեշտություն չկա։




Լրահոս